Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորել. ԱՄՆ նախագահի խորհրդականը զրուցել է Ալիևի հետ

0

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մայիսի 17-ի երեկոյան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչի մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առնչությամբ, ընդգծվել է ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության ապահովման տեսանկյունից այդ հարաբերությունների կարևորությունը:

Սալիվանն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ և ընդգծել այդ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է կողմերի կողմից միջազգային սահմանի դեմարկացիայի հարցի կառուցողական քննարկման անհրաժեշտությունը:

Սալիվանը հայտնել է ԱՄՆ-ի` տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում հանձնառությունը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Նա դրական է գնահատել տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը` ընդգծելով, որ հակամարտության ավարտից վեց ամիս անց իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանին կայուն է:

Ալիևը համաձայնել է Սալիվանի հետ այն հարցում, որ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի դելիմիտացիայի բանակցություններ սկսել և ընդգծել այդ գործընթացի` 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը համապատասխանելու կարևորությունը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, ինչի մասին տեղեկացնում է Կառառվարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված  հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը: 

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева выбыла из топ‑10 мирового рейтинга WTA






Жители Коломны могут проголосовать за установку камер во дворах или подъездах

Главу комитета по охране окружающей среды Ростова задержали по подозрению в передаче взятки

Г.А. Зюганов: «Пионерка» и «Комсомолка» стали свидетелями и летописцами нашей истории

Очевидцы сообщили о взрыве в отделении банка в московском ТЦ