«Բելառուսի դեմ աշխատում են հսկայական փորձ ունեցող հատուկ ծառայություններ». Լուկաշենկոն Անվտանգության խորհրդին կոչ է արել չթուլանալ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին գրում է dni.ru կայքը:
Երկրի ղեկավարը կոչ է արել իր ենթականերին չթուլանալ, քանի որ «Բելառուսի դեմ աշխատում են «հսկայական փորձ ունեցող հատուկ ծառայություններ»: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ հանրապետության իշխանությունների կողմն են ճշմարտությունն ու քաղաքացիների ճնշող մեծամասնությունը:
«Մենք պետք է կանգուն մնանք»,-ընդգծել է քաղաքական գործիչը:
Նախագահը նաև հայտարարել է, որ Բելառուսի անվտանգության ուժերին հաջողվել է կայծակնային կերպով ճնշել ապստամբությունը: Լուկաշենկոն ավելացրել է, որ շատ քաղաքացիներ, որոնք անցյալ տարվա օգոստոսին դատապարտում էին իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները, այժմ հասկանում են, թե ինչու են նրանք նման միջոցներ ձեռնարկել:
Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Սվետլանա Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում են բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: