Հայտնի տեսանյութից պաղեստինցի հայրը, որն ամեն կերպ շեղում էր երեխաներին Գազայի գնդակոծությունից, մահացել է (տեսանյութ)
Պաղեստինցի բլոգեր և 3 երեխաների հայր Ահմադ Մանսին, մի քանի օր առաջ տեսանյութ է տեղադրել իր ալիքում: Դրանում նա հետևորդներին խոստովանել է, որ վերջերս իր աղջիկները շատ ընկճված և վախեցած են իսրայելական բանակի ռմբակոծությունների պատճառով, ուստի ինքը որոշել է մի փոքր ուրախացնել նրանց: Երիտասարդ հայրը երեխաների համար նոր խաղալիքներ և քաղցրավենիք է գնել, ինչը սովորաբար չէր կարող սովորական պայմաններում իրեն թույլ տալ: Բայց այս անգամ նա իրավիճակն առանձնահատուկ է համարել: Այս մասին գրում է life.ru կայքը:
Ահմադը նկարահանել է շողացող աչքերով նվերներ բացող աղջիկներին, որոնք չէին հավատում իրենց բախտին: Այս ընտանեկան տեսանյութը նման կլիներ միլիոնավոր այլ տեսանյութերի, եթե չլինեին Ահմադի դուստրերի վախեցած հայացքները: Չնայած աղջիկները ժպտում էին, բայց անընդհատ լսում էին, թե ինչ է կատարվում: Հենց լսվում էր ինքնաթիռների ձայնը, երեխաները ճչալով ցրվում ու ծածկվում բարձերով:
Հայրը շտապել է հանգստացնել նրանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք, ամեն ինչ կարգին է»: Բայց աղջիկները երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ: Նրանք կառչել էին Ահմադից և նրան բաց չէին թողնում, ուստի տղամարդը ստիպված ներողություն է խնդրել դիտողներից և դադարեցրել է տեսանյութը: Տեսանյութը հավաքել է ավելի քան 336 000 դիտում և 49 000 հավանում: Իսկ 2 օր անց, գնդակոծության ժամանակ, Ահմադը մահացել է իր եղբոր ՝ Յուսեֆի հետ, թողնելով կնոջն ու երեք երեխաներին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: