Ավստրալացի սուզորդը «սելֆի» է արել իրեն «հետապնդող և հետաքրքրասեր» ձկան հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մորնինգթոն թերակղզում ջրասուզորդը «սելֆի» է արել իրեն «հետապնդող և հետաքրքրասեր» ձկան հետ, գրում է Daily Mail-ը։
Ստորջրյա լուսանկարիչ Ջուլս Քեյզիի խոսքով՝ հաճախ է հանդիպում «մարդամոտ» ձկների այս տեսակին։
«Երբեմն ես հանդիպում եմ շատ մարդամոտ ձկների, ինչպիսին այս մեկն էր և այս անգամ որշեցի միացնել տեսախցիկս նրա հետ գեղեցիկ «սելֆի» անելու համար»,- ասել է սուզորդը, որի հրապարակած լուսանկարներում «ժպտադեմ» ձուկը նայում է տեսախցիկին։
Քեյզին հայտնել է՝ Մորնինգթոն թերակղզում ֆուգու տեսակի ձկները շատ են, իսկ լուսանկարի ձուկն «անկասկած, ուշադրության կարիք ուներ և հետևում էր իրեն»։