Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Իսրայելը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի 9 հրթիռակայանքի ուղղությամբ

0

Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր առավոտյան հարված են հասցրել Գազայի հատվածում հրթիռների արձակման ինը վերգետնյա և ստորգետնյա կայանքների ուղղությամբ, ինչի մասին հաղորդել են զինվորականները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առավոտյան ժամը 08:00-ից սկսած՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները և թռչող սարքերը հայտնաբերել և գրոհել են Գազայի հատվածում հրթիռների արձակման ինը վերգետնյա և ստորգետնյա կայանքները»,-ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը` երեխա և 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса