Добавить новость
ru24.net
World News
Май
2021

«Առաջարկում եմ սուրճի մրուրով գուշակություններ չանել». Պեսկովը` Պուտին-Բայդեն հանդիպումը Ժնևում անցկացնելու հավանականության մասին

0

Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայրի մասին վերջնական պայմանավորվածություն չկա, այն հենց որ լինի, կհետևի համապատասխան հաղորդագրությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրովը հաղորդել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման անցկացման մասին վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, բայց եթե այն ձեռք բերվի, ապա գագաթնաժողովը կարող է անցկացվել «եվրոպական դիվանագիտական մայրաքաղաքներից մեկում: Ընդ որում, «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրների տվյալներով, առաջիկա գագաթնաժողովը, եթե Ռուսաստանը համաձայնություն տա, կարող է կայանալ Ժնևում:

«Ես առաջվա պես ոչինչ չունեմ հաղորդելու այդ թեմայի վերաբերյալ: Ես առաջարկում եմ գուշակություններ չանել սուրճի մրուրով: Հենց որ և եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք համապատասխան հաղորդագրություն կտանք»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե իսկապես կողմերը Շվեյցարիան են դիտարկում գագաթնաժողովի անցկացման համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса