«Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ ժամանակներն են»․ Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերություններում «վերջին 30 տարվա ընթացքում ամենալուրջ ժամանակներն են», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Որքան մեծ են մարտահրավերները, այնքան մեծ է հաղորդակցության անհրաժեշտությունը։ Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենալուրջն են վերջին 30 տարիների ընթացքում», - ասել է Մաասը Պոտսդամի հանդիպումների 25-րդ համաժողովի իր տեսաուղերձում։
Նա հիշեցրել է Բեռլինի և Մոսկվայի «քաղաքական հակասությունները», որոնք վերաբերում են Ռուսաստանում քաղաքացիական հասարակության վիճակի գնահատմանը, Ուկրաինայի սահմանին առկա իրավիճակին և Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործունեությանը։
«Պոտսդամի հանդիպումներ» ռուս-գերմանական խորհրդաժողովն անցկացվում է Գորչակի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամների կողմից։