Արաբական աշխարհն առաջին անգամ միասնական չէ և հրաժարվում է Իսրայելին մեղադրել Պաղեստինի դեմ հարձակման համար. The Guardian
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրումը, որը սպառնում է լայնամասշտաբ հակամարտության վերածվել, առաջին անգամ ոչ միանշանակ արձագանք է ստացել արաբական պետություններում:
Ինչպես գրում է The Guardian-ը, որպես կանոն, արաբական պետությունները միասնական դիրքորոշում են ունեցել Իսրայելի և Պաղեստինի բախումների ժամանակ, ձևավորվել է տարածաշրջանային միասնություն այն հարցում, թե հարձակումների համար ով է մեղավոր և ինչ պետք է անել բախումները դադարեցնելու համար: Սակայն այժմ տեսակետները տարբերվում են:
Մինչ որոշ մուսուլմանական պետություններ, օրինակ` Թուրքիան և Իրանը, Իսրայելին են մեղադրել պաղեստինցիների դեմ բռնության համար, մյուս երկրներ այս անգամ ավելի չեզոք են իրենց պահում:
Հարաբերական լռություն է տիրում այն մուսուլմանական երկրների շրջանում, որոնք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման ընթացքում խաղաղության պայմանագիր են կնքել Իսրայելի հետ: Խոսքը Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի մասին է, որոնք այժմ փորձում են հավասարակշռել Իսրայելի հետ վերականգնվող հարաբերությունների և բնակչության կողմից Իսրայելին` Պաղեստինում կիրառվող բռնության համար ուղղված մեղադրանքների միջև:
Ըստ փորձագետների` այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարածաշրջանային ուժերը հայտնվել են բարդ իրադրությունում և առաջին հերթին հենց բնակչության հետ հարցում, քանի որ Իսրայելին չեն քննադատում հարձակումների համար: Փաստացի նրանք ակնարկում են, որ չեն պատրաստվում հրաժարվել Իսրայելի հետ համագործակցությունից և ապագայի ծրագրերից, ինչով էլ հակընդդեմ եմ դառնում Իրանին, Թուրքիային և «Մուսուլման եբայրների» խմբերին:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: