Добавить новость
ru24.net
World News
Май
2021

ԱՄՆ ՌԾՈՒ հատուկ նշանակության ջոկատները ՌԴ-ի մերձակայքում գտնվող «ռազմավարական վայրում» զորավարժություններ են անցկացնում երկրի հետ հնարավոր բախման սցենարով. Business Insider

0

Մայիսի սկզբին Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունն անցկացրել է ամենամեծ ամենամյա զորավարժությունները և միաժամանակ ավելի փոքր զորավարժություններ՝ ներգրավելով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների հատուկ նշանակության ջոկատներ, գրում է Business Insider-ը:

Նշվում է՝ Trojan Footprint 21 և Black Swan 21 անվանումներով զորավարժությունները հատկապես կարևոր են, քանի որ Ռուսաստանի հետ լարվածությունը շարունակվում է Ուկրաինայի արևելքում և Ղրիմում:

Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը նախատեսում էր այդ զորավարժություններն անցկացնել միաժամանակ՝ Բալթիկայից և Սկանդինավիայից մինչև Ուկրաինա և Սևծովյան տարածաշրջան՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ բախման սցենարով:

Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Վրաստանի, Հունգարիայի, Մոնտնեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսպանիայի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ջոկատները միացել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայիններին, կանաչ բերետավորներին և ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ջոկատների և ռազմանավերի անձնակազմերին: 

Այս զորավարժություններն անցկացվել են Ռումինիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում:

Նշվում է՝ զորավարժությունների և հատկապես Trojan Footprint-ի հիմնական նպատակը փորձարկելն է եղել, թե ինչպես կարող են պայմանական զորքերը և հատուկ նշանակության ջոկատները փոխգործակցել Ռուսաստանի հետ լուրջ բախման դեպքում:

Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ընդդեմ Ռուսաստանի

Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում ռազմածովային ուժերի ջոկատները հատուկ նշանակություն կունենան մի շարք պատճառներով:

Ղրիմի թերակղզու «բռնակցումից» հետո ռուսական բանակը ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում՝ Ղրիմը վերածելով անառիկ թվացող ամրոցի, որը ցամաքից ու օդից պաշտպանում է Ռուսաստանի հարավային թևը:

Ռուսաստանն այնտեղ տեղակայել է հզոր ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք ունակ են հետևել նավերին մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մի քանի հզոր «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր:

Ըստ Business Insider-ի՝ գործընկերները կարող են հետախուզություն իրականացնել ծովում և ցամաքում, մասնակցել ստորջրյա հատուկ գործողություններին, բայց ռազմածովային հատուկ ջոկատայինները միակ բաղադրիչը չեն, որոնք կարող են կարևոր դեր ունենալ Ռուսաստանի հետ հնարավոր բախման հարցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Тренер Абашкин заявил, что Соболенко удивила поражением в финале АО-2025






Грабитель месяц выслеживал женщину

Роман Старовойт рассказал о ходе строительства ВСМ

Суд отправил в СИЗО серийного педофила из Орехово-Зуево, нападавшего на школьниц

Завершено расследование против хирурга Лонской по делу супруги президента ФЕОР