Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Ռուսական  S7 ավիաընկերությունը մինչև ամռան վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա

0

Ռուսական S7 ավիաընկերությունը մինչև ամառվա վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիափոխադրողին, տվյալ որոշումը պայմանավորված է ՌԴ-ի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների երկարաձգման կամ չեղարկաման շուրջ տիրող անորոշությամբ:

Հաղորդվում է, որ S7 Airlines-ը մինչև 2021 թվակաի ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Նշվում է, որ ուղևորությունները կվերսկսվեն, երբ երկրում կարգավորվի համաճարակաբանական իրավիճակը և վերականգնվի ավիահաղորդակցությունը:

Հիշեցնենք, որ նման որոշում ավելի վաղ կայացրել էր «Աէրոֆլոտ» ընկերությունը, որը չեղարկել է գրեթե բոլոր չվերթները դեպի Թուրքիա՝ թողնելով միայն շաբաթական երկու չվերթ:

Ռուսաստանն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկմամբ և տարածմամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса