Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Առավոտյան մի կրակոց է եղել, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. այդպիսի կրակոցներ հաճախ են լինում․ համայնքապետ

0

Այսօր գյուղի ուղղությամբ չեն կրակել, բայց ընդհանրապես կրակոցներ լինում են, գել ու գազան է անցնում, կարող է վախից կրակում են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։

«Գյուղը կիսված է, կեսը իրենց տիրապետության տակ է, առավոտյան ընդամենը մի կրակոց է եղել, այն էլ օդ են կրակել, դեպի գյուղը կրակոց չի եղել»։

Թաղավարդի համայնքապետը նշեց, որ առհասարակ կրակոցներ լինում են, բայց հիմնականում օդ են կրակում։

«Մեր ուղղությամբ չեն էլ կարող կրակել, որովհետև իրենց դիմացը մեր զինվորներն են կանգնած, ինչպես կարող են կրակել»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса