Добавить новость
ru24.net
World News
Май
2021

ՔՈՎԻԴ-19-ը Հայաստանում ավելի շատ մարդու է սպանել, քան պաշտոնական ցուցանիշն է. ահազանգում են համաճարակաբանները (տեսանյութ)

0

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով 2020-ի ամռանն ու աշնանը Հայաստանի հիվանդանոցները վերածվեցին իրական դժոխքի: Ամեն օր գրեթե հազար մարդ սպասում էր հոսպիտալացման: Մինչև հերթը հասնում էր, ստացվում էր, որ շատերը գնում էին հիվանդանոց ոչ թե բուժվելու, այլ՝ մահանալու, քանի որ, ինչպես բժիշկ Լամարա Մանուկյանն է նշում, կորոնավիրուսն ունի զարգացման մի աստիճան, որից հետո բուժումը դառնում է անհնար:

Մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսը Հայաստանում խլել է 5410 մարդու կյանք: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի ամեն 554-րդ քաղաքացին մահացել է աշխարհը իրար խառնած վարակի հետևանքով, բայց այս ցուցանիշը բացարձակ ճշմարտություն չենք կարող համարել, քանի որ 2019-ի համեմատ 2020-ին ունեցել ենք 9000 մահ ավելի, որից 7000-ը եղել է կորոնավիրուսի ազդեցության հետևանքով. այս տվյալը մեզ փոխանցեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Բժիշկների համոզմամբ՝ շատ կարևոր հարց մնացել է ստվերում և ակտիվորեն նպաստել Հայաստանում վիրուսի տարածմանը. ինչպես իրենք են նշում՝ ՔՈՎԻԴ-19-ին բնորոշ թոքաբորբ ունեցող, բայց ՔՈՎԻԴ-19 թեստի դրական և բացասական պատասխան ստացած հիվանդներին պետական առողջապահական համակարգը նույնը մոտեցումը չի ցուցաբերել. բացասական արդյունքով մարդիկ բուժվել են կորոնավիրուսի համար չնախատեսված հիվանդանոցներում, շարունակել առօրյա շփումները, մինչդեռ բացասական թեստերի 30-40 տոկոսը սխալ է:

«ՔՈՎԻԴ-19-ը այնպիսի տիպիկ համակարգչային շերտագրման պատկեր ունի, որը հնարավոր չէ խառնել թոքաբորբի այլ տեսակի հետ»-ասել է բժիշկ Լամարա Մանուկյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Рейтинг ATP. Циципас вернулся в топ-10, Махач дебютировал в топ-20






Весенние школьные каникулы россияне проведут в Сочи и Дубае

Люди АЛРОСА: работницы компании — о буднях, трудовых достижениях и увлечениях

Захарова усомнилась в целях визита нового французского посла в Россию

Солисты Детской филармонии Хакасии стали лауреатами престижного вокального конкурса