Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Հնդկաստանում «Թաուքթաե» ցիկլոնի հետևանքով 18 մարդ է զոհվել

0

Նախնական տվյալներով՝ առնվազն 18 մարդ է դարձել «Թաուքթաե» հուժկու արևադարձային ցկլոնի զոհ, որը մոլեգնել է Հնդկաստանի արևմտյան ափին: Ինչպես մայիսի 18-ին հայտնել է The Times of India թերթը, Մահարարշթրայի նահանգում զոհվել է 14 բնակիչ, Գուջարաթում՝ չորսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փրկարարական ծառայությունների տվյալներով՝ ևս 127 մարդ համարվում է անհայտ կորած:

«Թաուքթաեն» Հնդկաստանի ափի մոտ սկսվել էանցած հանգստյան օրերին, ցիկլոնի առավելակետը եղել է մայիսի 17-ի երեկոյան: Գուջարաթի նահանգի իշխանությունները շուրջ 150 հազար մարդ են տարահանել առափնյա շրջաններից, ինչպես նաև կազմակերպել են Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի և տեղի փրկարարների 54 բրիգադ: Բարձր պատրաստության վիճակի են բերվել ռազմածովային ուժերի և ցամաքային զորքերի ստորաբաժանումները, որոնք օգնություն են ցույց տվել բնակչությանը: Արաբական ծովում հնդկական երեք ֆրեգատներ փրկել են նավթի արդյունահանման հարթակի 60 բանվորների. մարդիկ գտնվում էին բաց ծովում հոսընթացով շարժվող երկու բեռնանավերում:

«Թաուքթաե» ցիկլոնն առաջին արևադարձային փոթորիկն է, որը Հնդկաստանում արձանագրվել է ընթացիկ տարում: Այն առաջացել է Լաքադիվյան կղզիների շրջանում Հնդստանի հարավ - արևմտյան ափի մոտ և ափի երկայնքով շարժվել է դեպի հյուսիս: Ցիկլոնի բերած սաստիկ քամին, որի պոռթկումները հասել են ժամում 180 կիլոմետրի, և տեղատարափ անձրևներն զգալի տնետեսական վնաս են հասցրել Հնդկաստանի արևմտյան տարածաշրջաններին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

«Теннисным матчем это было не назвать». Рублёв — о вылете на старте турнира в Дубае






Жену экс-мэра Сочи перевели в СИЗО из-под домашнего ареста

Объем производства яиц вырастет в 5 раз в Подмосковье к 2030 году

В Подмосковье военный избил школьника, который пошутил над его дочерью

Не пропустите! Пенсионерам зачислят разовую выплату с четырьмя нулями 4 марта