Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Իսրայելի հետ հակամարտության սրումից ի վեր զոհվել է 236 պաղեստինցի

0

Ավելի քան 230 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հետ ներկայիս Էսկալացիայի ժամանակ, ևս շուրջ 6,2 հազարը վիրավորվել է: Մայիսի 18-ին այդ տվայլները հայտնում է WAFA գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունում ճշտում են, որ այս թվի մեջ են մտնում զոհվածներն ու տուժածներն ինչպես մայիսի 10-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի չդադարող հարվածներից, այնպես Էլ ընդհարումներից և անկարգություններից Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում:

 Ընդհանուր առմամբ, բռնության ալիքը 236 պաղեստինցու կյանք է խլել, վիրավորվել է 6 278-ը, նշում են առողջապահության նախարարությունում:

«(Գազայի) հատվածում զոհվել է 213 պաղեստինցի, ներառյալ 61 երեխա եւ 36 կին, տուժել է 1442 մարդ,- նշված է հայտարարության մեջ:- Արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 23-ի, ևս 3 825-ը վիրավորվել է»:

Երուսաղեմում բախումների հետևանքով, գլխավորապես Տարճարի լեռան և Ալ Աքսա մզկիթի շրջանում, վնասվածքներ է ստացել 1011 արաբ, որոնցից 487-ին հոսպիտալացում է պահանջվել: Գազայում պաղեստինցի արմատական խմբավորումների և իսրայելական բանակի փոխադարձ հարվածները շարունակվում են մայիսի 10-ից:

Դրանք հետևել են Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահի թաղամասում տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով, որտեղ բնակվում են արաբ ընտանիքներ: Վերջին տվյալներով՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, հարյուրավորներ վերքեր են ստացել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Рахимова проиграла американке Доулхайд на старте турнира WTA в Индиан-Уэллсе






Седокова анонсировала первую песню после смерти бывшего мужа Тиммы

Евгения Петросяна отпустили домой из Боткинской больницы в Москве

Генич — о рекордном голе Дзюбы: величайший бомбардир

В иранском порту Чехбехар стартовали учения «Морской пояс безопасности — 2025»