Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ

0

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը:

Այս մասին ասվում այսօր տարածված ՌԴ արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,- հայտնել են նախարարությունից:

ԱԳՆ-ում շեշտել են, որ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով:

«Մենք ելնում ենք այն փաստից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021թ. մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев покинул топ-5 рейтинга ATP






Овчинский: на юге столицы построили два дома по реновации

Московские медики провели уникальную операцию пожилому пациенту

"Реальное время": российские таксисты заявили о резком снижении доходов

Центробанк России продал юани на 4,7 млрд рублей: отчет за январь 2025 года