Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Ես այս իշխանությունների հանդեպ ոչ մի լավատեսություն չունեմ. ինչպես Շուշին հանձնեցին, մի օր էլ Սյունիքը կհանձնեն. շուռնուխցի (տեսանյութ)

0

Գոմի դիմաց ադրբեջանցիներն են, ցանկապատել ենք, անասուններին բերում ենք դեպի մյուս կողմ։ Անասնագողություններ են լինում, անասունը գալիս է, վախենում ենք, որ կարող է սահմանը անցնել։ 19 գլուխ անասուն մեր հարևանից են գողացել, դե արի ու ապրի։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի բնակիչներից մեկը։

Հարցին՝ ի՞նչ քայլեր է ակնկալում ստեղծված իրավիճակում, կինը պատասխանեց․

«Մեզ ռազմագետ ղեկավար է պետք, դա ամենակարևորն է, որ իմանա ինչպես ամուր պահի մեր սահմանները, ճիշտ վարի բանակցությունները։ Հունվարի 2-ից ադրբեջանցիները ներխուժել են Շուռնուխ։ Արդեն 5 ամիս է՝ ապրում ենք նրանց հետ միասին, վախը սրտներիցս չենք գցում։ 2-3 օրը մեկ գալիս են, ստուգում իրենց տրաֆարետը, գնում են։ Ճիշտ է` լարվածություն ենք զգում, բայց անհանգստություն չեն պատճառում։ Ապրում ենք սպասումներով՝ և՛ լավի, և՛ վատի»։

Անդրադառնալով օրերս ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու գործողություններին, շուռնուխցին նշեց, որ ինչպես Շուշին հանձնեցին, գուցե մի օր էլ Սյունիքը հանձնեն։

«Ես այս իշխանությունների հանդեպ ոչ մի լավատեսություն չունեմ։ 30 տարի է՝ այստեղ եմ բնակվում, բայց ինչ ապրումներ եմ ունեցել այս 5 ամիսների ընթացքում, աննկարագրելի է, վախենում եմ գնամ մեր բակ, որովհետև գոմի կեսը թուրքինն է, պատին կից հարևաններ ենք, դուռը բացում եմ, անմիջապես թուրքն է։ Ամեն ինչ էլ սպասում ենք։ Եթե մտել են հայկական տարածք, հովվին վախեցնում են՝ ասելով հեռացիր, սա ձեր տարածքը չէ,մենք սահմանին կպած են, մեզ էլ կարող են ամեն ձևով ահաբեկել»,- ասաց կինն ու շեշտեց՝ գոհ են սահմանապահների աշխատանքից:

«Անհուսալի վիճակ է, չգիտես՝ ինչ կլինի վաղվա օրը։ Տնից դուրս չեմ գալիս, այսօր ընդամենը 5 րոպեով եմ դուրս իջել, հարևան չունեմ, ամուսինս ու տղաս գնում են աշխատանքի, ես էլ տանը մենակ սպասում եմ, թե ինչ կլինի։ Ամեն դեպքում հուսով եմ, որ խաղաղություն կլինի, թուրքերը ինչպես եկել են, ոռնալով էլ հետ կգնան»,- ասաց շուռնուխեցի կինը՝ հույս հայտնելով, որ այս պատերազմում կրած պարտության մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Теннисист Рублев поднялся в рейтинге ATP на восьмое место






Собянин рассказал о реставрации Швейцарского домика в усадьбе Кусково

В издательстве ТГУ выпустили вторую книгу о коте Кузе

В России продают Toyota Land Cruiser с пробегом 2 тыс. км в состоянии "капсулы времени"

«Зорро» спешит в Москву