վեդական Սոլնայում ավարտվեց Շվեդիայի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին առաջին պարտությունը կրեց վերջին 10 խաղում՝ 1-3 հաշվով։ Տանտերերը շատ ակտիվ սկսեցին խաղն ու արդեն հանդիպման 16-րդ րոպեին շվեդների կազմում հաշիվը բացեց Էմիլ Ֆորսբերգը։ 34-րդ րոպեին տանտերերը նաև կրկնապատկեցին հաշիվը․ աչքի ընկավ Մարկուս Դանիելսոնը։ Հանդիպման 38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը …
վեդական Սոլնայում ավարտվեց Շվեդիայի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին առաջին պարտությունը կրեց վերջին 10 խաղում՝ 1-3 հաշվով։
Տանտերերը շատ ակտիվ սկսեցին խաղն ու արդեն հանդիպման 16-րդ րոպեին շվեդների կազմում հաշիվը բացեց Էմիլ Ֆորսբերգը։ 34-րդ րոպեին տանտերերը նաև կրկնապատկեցին հաշիվը․ աչքի ընկավ Մարկուս Դանիելսոնը։ Հանդիպման 38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը hետ մղեց մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։ Առաջին խաղակեսն ավարտվեց հօգուտ տանտերերի՝ 2-0։
Խաղի 64-րդ րոպեին մեր տղաները կարողացան ճեղքել մրցակցի պաշտպանությունն ու Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Ի դեպ, սա Վահանի առաջին գոլն էր ազգային հավաքականի կազմում։ Սակայն ավելին մեր հավաքականի ֆուտբոլիստներին անել չհաջողվեց, և երկրորդ խաղակեսում Վահանի գոլը եղավ միակ արդյունավետ գործողությունը մեր ֆուտբոլիստների կողմից։
Փոխարենը շվեդները կարողացան այս խաղում խփել իրենց երրորդ գնդակը․ հանդիպման 85-րդ րոպեին աչքի ընկավ թիմի վետերան հարձակվող Մարկուս Բերգը։
Շվեդիայի ազգային թիմը ՈւԵՖԱ-ի 55 անդամ երկրներից 46-րդն է, որի հետ Հայաստանի հավաքականը հանդիպեց: Շվեդիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդն է, Հայաստանի հավաքականը՝ 90-րդը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Վբեյմար Անգուլոյի շքեղ գոլի շնորհիվ մեր թիմը խաղն ավարտեց 1-1 հաշվով:
Manor Lords' dev asks players: Should its supply mechanic be changed?
Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)
Google picks the one fight it will never win—with Sonic fans
You may be kicking yourself for deleting Destiny guns that are all of a sudden viable again, but one of the game's biggest YouTubers has been Marie Kondo-ing his friends' arsenals on camera for years