Добавить новость
ru24.net
World News
Июнь
2021

Ռուսաստանի նավերը, սուզանավերը և ինքնաթիռները վարժանքներ են սկսել Միջերկրական ծովում

0

Ռուսաստանի զինվորականները հունիսի 25-ին Միջերկրական ծովում խոշոր զորավարժություններ են սկսել վերջրյա նավերի, դիզելային սուզանավերի և օդուժի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 25-ին Միջերկրական ծովի արևելյան մասում սկսվել է Ռուսաստանի միջերկրածովյան ռազմածովային նավատորմի մշտական օպերատիվ միավորման ուժերի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի համատեղ վարժանքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջերկրական ծով է մտել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի հարվածային խումբը՝ Queen Elizabeth ավիակրի գլխավորությամբ: Ռուսաստանցի զինվորականների խոսքով՝ զորավարժություններին գործի կդրվի հինգ նավ, մասնավորապես, ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագմանը՝ «Մոսկվա» հրթիռային հածանավը, թևավոր հրթիռներով «Կալիբր», «Ադմիրալ Էսսեն» և «Ադմիրալ Մակարով» ֆրեգատները, ինչպես նաև«Կալիբր»-ներով հանդերձված «Ստարիյ Օսկոլ» և «Ռոստով նա Դոնու» սուզանավերը: Տու-142 ՄԿ, Իլ-38 հականավային ինքնաթիռների, Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների և ՄիԳ-31Կ ինքնաթիռների հետ համատեղ նավերը և սուզանավերը ուսումնամարտական առաջադրանքներ կկատարեն Սիրիայում ռուսաստանյան երկու ռազմակայանների՝ «Հմեյմիմ»-ի և «Տարտուս»-ի անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Ուսումնավարժական թռիչքների ընթացքում կանցկացվի ավիացիոն տեխնիկայի և սարքավորումների որակի ստուգում բարդ կլիմայական պայմաններում, այդ թվում՝ պայմանավորված բարձր ջերմաստիճանային ներգործությամբ և ջրի մակերևույթի վրա երկարատև թռիչքների հնարավորությամբ: Ինքնաթիռների անձնակազմերը ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում ուսումնական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ»,-հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Обидчица Елены Рыбакиной взяла титул и удивила поступком после триумфа. Фото






«Уверовали в безнаказанность»: задержаны отобравшие квартиру знаменитого режиссера мошенники

Экс-вратарь сборной России рассказал о потере денег после развода

Продажи дизельных легковых автомобилей в России упали на треть

«Бах против нейросетей»: в Доме музыки прозвучали произведения, созданные искусственным интеллектом