Добавить новость
ru24.net
World News
Июнь
2021

«Թուրքիայի հարցով ահազանգելու ժամանակն է». Բոլթոնը միացել է «Թուրքական ժողովրդավարության նախագծին»՝ լույս սփռելու ավտորիտարիզմի անցնող Թուրքիայում մռայլ իրավիճակի վրա

0

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը միացել է նորաստեղծ «Թուրքական ժողովրդավարության նախագծին», հայտնում է Ahval թերթը և հավելում, որ Բոլթոնն ընդգրկվել է նախագծի խորհրդատվական խորհրդում։

«Թուրքիայի հարցով ահազանգելու ժամանակն է։ Ավտորիտար առաջնորդի պաշտոնավարման ընթացքում ՆԱՏՕ-ի երբեմնի վստահելի դաշնակիցը երես է թեքում ժողովրդավարությունից և խանդավառությամբ ընդունում Ռուսաստանի Դաշնությանը: Ուրախ եմ միանալ «Թուրքական ժողովրդավարության նախագծի» խորհրդատվական խորհրդին` լույս սփռելու այս մռայլ իրավիճակի վրա», - ասել է Բոլթոնը։

«Թուրքական ժողովրդավարության նախագիծը» միջազգային քաղաքական կազմակերպություն է, որը ստեղծվել է ի պատասխան վերջին շրջանում Թուրքիայում ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցմանը։ Խորհրդատվական խորհրդի անդամների թվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշն ու Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Թերզի դի Սանթ Ագաթան:

Նշենք, որ Բոլթոնը նախկինում եղել է Թրամփի խորհրդականը, ապա քննադատել նրան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ հարաբերությունների համար։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев победил Вавринку и вышел во второй круг турнира ATP в Роттердаме






"Она сама хотела": цыгане украли 13-летнюю девочку прямо у школы

Обретение. Отец Владимир Клюев рассказал о чудесном возвращении двух икон

Столичные предприниматели все чаще обращаются к сервису на mos.ru для сверки финансово-лицевых счетов

Жители Томской области отправили бесплатно по почте в зону СВО почти 2 300 посылок