Добавить новость
ru24.net
World News
Июнь
2021

Պաղեստինում ընդդիմադիր ակտիվիստի մահվան կապակցությամբ ցուցարարները պահանջել են Մահմուդ Աբբասի հրաժարականը (լուսանկարներ)

0

Հարյուրավոր պաղեստինցիներ բողոքի ակցիա են իրականացրել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի  նստավայրի դիմաց՝ պահանջելով նրա հրաժարականը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի ընդդիմադիր ակտիվիստ Նիզար Բանաթը, ենթադրաբար, ծեծի է ենթարկվել տեղի անվտանգության ուժերի կողմից և սպանվել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Բողոքի ակցիան, որի ընթացքում ցուցարարները բախվել են ոստիկանության ուժերի հետ, ցրվել է արցունքաբեր գազի կիրառմամբ։

Բանաթի հարազատները նշել են, որ 43-ամյա ակտիվիստը բերման է ենթարկվել իր տնից, որի ընթացքում մի քանի րոպե ծեծի է ենթարկվել՝ գլուխը հարվածելով պատուհանի ճաղավանդակին։ Բացի այդ, նա մետաղյա ձողերով բազմաթիվ հարվածներ է ստացել գլխին։ Բանաթը ձերբակալությունից անմիջապես հետո մահացել է։

Ակտիվիստը երկար տարիներ դեմ է եղել Պաղեստինի ինքնավարության ներկայիս կառավարությանը, ինչի համար էլ նրա մահը դիտվում է որպես Աբբասի ավտորիտար իշխանության ամրապնդման նշան։ 

Միջազգային հանրությունն ու իրավապաշտպանները պահանջել են միջադեպի առթիվ անկախ հետաքննություն անցկացնել։ ՄԻԵԴ-ը նշել է, որ դիահերձարանում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բանաթի մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ և քերծվածքներ կան։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Բանաթի մահվան կապակցությամբ և Պաղեստինի ինքնավարությանը կոչ է արել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել:

ՄԱԿ-ի Միջին Արևելքի խաղաղության հարցերով բանագնաց Թոր Վենեսլենդը Twitter- ի իր էջում անհանգստություն է հայտնել Բանաթի մահվան կապակցությամբ, ինչպես նաև կոչ արել թափանցիկ հետաքննություն անցկացնել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Швёнтек: Я и Соболенко — то, чего WTA некоторое время не хватало. Болельщики в восторге






Врач рассказал о признаках возможной онкологии

Туристы стали чаще бронировать отели онлайн

В Казани предоставили ещё 45 га территорий для строительства жилья

«Раздолье» проведет вебинар «Стоит ли бухгалтеру идти в IT»