Չինաստանի մարտարվեստների դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է մահացել, մեծ մասը՝ դպրոցի 7-16 տարեկան սաներ
Չինաստանի կենտրոնական հատվածում մարտարվեստների դպրոցում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ մահացել, 16-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է eadaily.com-ը՝ չինական լրատվամիջոցներին հղումով:
Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը եղել են դպրոցի 7-16 տարեկան սաներ:
Հենան նահանգի Շանցյու քաղաքային շրջանում տեղի ունեցած հրդեհը մարվել է, իշխանությունները պարզում են պատճառը:
Հրդեհի բռնկման պահին դպրոցում գտնվել է 34 սան: Վիրավորները, որոնցից 4-ը լուրջ վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Դպրոցի տնօրենը ձերբակալվել է:
Այս նահանգը համարվում է չինական ավանդական մարտարվեստների հայրենիքը: