Ուկրաինացի սիրահարները, որոնք 123 օրով շղթայել էին ձեռքերը՝ իրենց սերը յուրատեսակ փորձության ենթարկելու համար, շղթաները հանելուց օրեր անց բաժանվել են (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինացի երիտասարդ զույգը, որն այս տարի Սուրբ Վալենտինի տոնին որոշել էր յուրատեսակ փորձության ենթարկել իրենց սերը և շղթայված ձեռքերով ապրել 123 օր, շղթաները հանելուց օրեր անց բաժանվել է, հաղորդում է Oddity Central-ը։
«Մենք շատ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունենք, միանգամայն տարբեր մտածելակերպով մարդիկ ենք»,- Reuters գործակալությանն ասել է Ալեքսանդրը։
Վիկտորիան, իր հերթին, նշել է՝ «թեև ամբողջ օրն անցկացրել է ընկերոջ կողքին, սակայն նրա ուշադրությանը չի արժանացել»։
Ալեքսանդրն ու Վիկտորիան, որոնք 123 օր բառացիորեն ամեն վայրկյան միասին են անցկացրել, շղթաները հանել են հունիսի 17-ին։ Ուկրաինայում ռեկորդների գրանցման ազգային տեսչության ներկայացուցչիչը շղթաները հեռացրել էր մի շարք լրագրողների ներկայությամբ։