Սերժ Դեբլեն կվերադառնա Հայաստանի առաջնություն
Կոտդ՛Իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն կմիանա Երևանի «Արարատին»։ Այս մասին ArmSport-ի հետ զրույցում նշեց երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Հիշեցնենք, որ Դեբլեն Հայաստանի առաջնությունում է հանդես եկել 2013/14 մրցաշրջանում՝ խաղալով Գյումրիի «Շիրակում»։ 2014-ին տեղափոխվել է դանիական «Վիբորգ», այնուհետև Չինաստան, որից հետո, այս տարվա սկզբին կրկին վերադարձել է դանիական թիմ։
Հիշեցնենք, որ կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» կմրցի հունգարական «Ֆեհերվարի» հետ։
Վարդաբ Բիչախչյանի հետ հարցարզույցն ամբողջությամբ կհրապարակենք ավելի ուշ։