Добавить новость
ru24.net
World News
Июнь
2021

«Հայաստանում ընտրություններից հետո մենք դրական արձագանքի հույս ունենք». Ալիևը` Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին

0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, գրում է interfax.ru-ն:

«Մենք ներկայում գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այս հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,-ուրբաթ ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:

Ալիևը շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը սոսկ  հրադադարի համաձայնագիր չէ:

«Ով կարդա այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ գնալ և նպաստել տարածաշրջանային կայունությանը»,-ասել է Ալիևը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունները կհամաձայնեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

«Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք», - ասել է Ալիևը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев проиграл Беллуччи во втором круге турнира в Роттердаме






Социальный фонд упрощает работодателям возмещение затрат на охрану труда

Супергерои среди нас: социальные координаторы помогают пациентам в московских больницах

Нижегородцы увидели новаторский спектакль «Белая уточка» в рамках гастролей Театра Образцова

Ефимов: в Свиблове по программе КРТ построят квартал со спорткомплексом