Добавить новость
ru24.net
World News
Июнь
2021

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար նախկին ոստիկան Դերեկ Շովինը 22.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

0

ԱՄՆ Մինեսոտա նախահանգի Միննեապոլիս քաղաքի դատարանը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար նախկին ոստիկան Դերեկ Շովինին 22.5 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է РИА Новости-ն:

Դատավոր Պիտեր Քեհիլլը հայտարարել է, որ դատավճիռը հիմնված է ոչ հանրային կարծիքի, ոչ էլ՝ զգացմունքների ու համակրանքի կամ հակակրանքի՝ ցավակցություն հայտնելով սպանվածի հարազատներին:

Դատավորը մեղադրյալին ասել է, որ նրան 10 անգամ ավելի մեծ պատժաչափ է նշանակում, քան ընդունված է նման հանցագործության դեպքում: Հավանական է, որ Շովինը հնարավորություն ունենա 15 տարի անց դիմել վաղաժամկետ ազատ արձակման համար:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը տեղի էր ունեցել 2020 թ. մայիսի 25-ին, երբ ոստիկանը նրան խեղդամահ էր արել գործողության ժամանակ: Սպանությունից հետո Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում բողոքի զանգվածային ցույցեր ու ակցիաներ էին անցկացվում, որոնք ժամանակ պահանջվում էր նաև բարեփոխել ամերիկյան ոստիկանությունը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса