Добавить новость
ru24.net
World News
Август
2021

ԵԼ. Ալաշկերտը Գլազգոյում պարտվեց նվազագույն հաշվով

0

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։

Առաջին կեսն անցավ տանտերերի խաղային և տարածքային առավելությամբ, սակայն Շոտլանդիայի չեմպիոնին չհաջողվեց գրավել երևանյան թիմի դարպասը: Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ շոտլանդական թիմի կիսապաշտպան Լունդսրամը 2-րդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
Երկրորդ կեսում Հայաստանի չեմպիոնը համեմատաբար ավելի շատ էր տիրում գնդակին ու նույնիսկ մեկ-երկու վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Տանտերերը մի քանի անգամ լավ շանս ունեին Չանչարևիչի պաշտպանած դարպասը գրավելու, սակայն «Ալաշկերտի» պաշտպանները կարողանում էին վերջին պահել հեռացնել գնդակը, մի քանի դրվագում էլ գնդակը հրաշքով չհայտնվեց երևանյան թիմի դարպասում:
68-րդ րոպեին աջ եզրում գնդակը հայտնվեց տանտերերի հարձակվող Մորելոսի մոտ, վերջինս մտնելով տուգանային հրապարակ, Չանչարևիչի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը: Գրոհի ընթացքում մեր թիմի պաշտպանները շտապեցին, մտածելով, թե մրցակցի ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում է, սակայն մրցավարն այլ կարծիքի էր ու արձանագրեց դարպասի գրավումը
Այսպիսով, «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց դիմակայության առաջին խաղում ու ամեն ինչ կորոշվի օգոստոսի 26-ին՝ Երևանում:

The post ԵԼ. Ալաշկերտը Գլազգոյում պարտվեց նվազագույն հաշվով appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса