Добавить новость
ru24.net
World News
Август
2021

Ռոման հաղթեց խոշոր հաշվով․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

0

Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ: Նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ ու նաև զգուշացվել  դեղին քարտով։

Հանդիպման առաջին կեսն ավարտվել է առանց գոլերի, իսկ երկրորդ կեսում հռոմեացիները ցույց են տվել իրենց կարգը։ 48-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին բացել է հաշիվը, 4 րոպե անց Ժորդան Վերետուն Մխիթարյանի փոխանցումից հետո կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Հայ ֆուտբոլիստն այնուհետեւ փոխարինվել է:

«Ռոմայի» երրորդ գոլը հեղինակել է Թեմմի Աբրահամը՝ 69-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, իսկ հանդիպման վերջակետը դրել է Պելեգրինին՝ 79-րդ րոպեին դառնալով դուբլի հեղինակ։

Այս կերպ, Ա Սերիայի մեկնարկային երկու տուրից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը 6 միավոր վաստակեց, իսկ «Սալերնիտանայի» ակտիվում դեռևս ոչ մի միավոր չկա։

The post Ռոման հաղթեց խոշոր հաշվով․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса