Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երկրորդ շրջան

0

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանի խաղում մրցել է ամերիկացի Դենիս Կուդլայի հետ և 3:6, 6:3, 6:2, 7:6 (7:2) հաշվով հաղթանակ է տարել:

Երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը կչափի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամեն Բոնզիի հետ, որն առաջին շրջանում հաղթահարել է գերմանացի Պետեր Գոյովչիկի արգելքը՝ 6:3, 6:3, 6:3 հաշվով:

Australian Open-ում հաղթանակով է մեկնարկել նաև իսպանացի Ռաֆայել Նադալը: Առաջին շրջանի ծաղում նա մրցել է ամերիկացի Մարկոս Գիրոնի հետ: Հանդիպումը կայացել է Մելբուրնի համանուն մարզադաշտում և ավարտվել Նադալի՝ 6:1, 6:4, 6:2 հաշվով հաղթանակով:

Հանդիպումը 1 ժամ 51 րոպե է տևել: Նադալը 7 էյս է կատարել, թույլ է տվել 2 կրկնակի սխալ և 9 բրեյք-բոինթներից հաջող է իրացրել 5-ը: Երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստի մրցակիցը կլինի Յանիկ Հանֆման (Գերմանիա) – Տանասի Կոկինակիս (Ավստրալիա) զույգի հաղթողը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса