Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

Ալմաթիում անօրինական գործողությունների՝ ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 2600-ի

0

Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործուղության սկզբից Ալմաթիում 2601 մարդ են ձերբակալել անօրինական գործողությունների մասնակցության, կողոպուտի և այլ հանցագործությունների համար: Հունվարի 15-ին հաղորդվել էր 2402 ձերբակալվածների մասին:

«Ընդամենը հակաահաբեկչական գործողության սկզբից ձերբակալվել է անօրինական գործողությունների, կողոպուտների և այլ հանցագործությունների 2601 մասնակից: Ընդամենն առգրավվել է 127 միավոր հրազեն եւ 4 077 ռազմամթերք»,- հունվարի 17-ին հայտնել է Ալմաթի քաղաքի պարետատան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների և ավերումների: Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների և իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների: Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված է բոլոր տարածաշրջաններում: Գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տուժել է ավելի քան 4,5 մարդ, դիարաններ է տեղափոխվել 225 մարմին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса