Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

Ճապոնիան հաստատել է, որ ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել

0

Ճապոնիայի իշխանությունները հավաստում են, որ ԿԺԴՀ-ն հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հյուսիսային Կորեան այսօր երկրի արևմտյան շրջանից երկու բալիստիկ հրթիռ է արձակել արևելյան ուղղությամբ: Դրանք թռել են շուրջ 300 կիլոմետր և ընկել Ճապոնական ծովը՝ Հյուսիսային Կորեայի արևելյան ափի շրջանում: Անկման շրջանը գտնվում է մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է շուրջ 50 կիլոմետր:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն նույնպես հայտնել է երկու հրթիռի արձակման մասին Փենյանի մերձակայքի Սուսան միջազգային օդանավակայանի շրջանից: 2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն արդեն չորս հրթիռի արձակում է կատարել:

Նախորդն իրականացրել է հունվարի 14-ին: Այն ժամանակ հյուսիսկորեացի զիվորականները երկու կառավարելի տակտիկական հրթիռ են արձակել երկաթուղային հրթիռային համալիրից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса