Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

Լուկաշենկոն հայտնել է «բելառուսական պատշգամբում» ՌԴ-ի հետ նոր զորավարժությունների անցկացման մասին

0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր, լսելով Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ օպերատիվ զորավարժությունների հայեցակարգի մասին զեկույցը, պատմել է՝ երբ և որտեղ են անցկացվելու Ռուսաստանի հետ զորավարժությունները, գրում է ԲելՏԱ-ն։

«Ինչպես գիտեք, այս դժվարին իրավիճակում դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը և ես պայմանավորվեցինք համատեղ իրականացնել չնախատեսված կոնկրետ գործողություններ Միութենական պետության արևմտյան սահմաններում և Բելառուսի հարավային թևում, ինչը ևս Միութենական պետության սահման է։ Այսօր մենք տեսնում ենք, որ պետք է ամուր զորավարժություններ անցկացնել արևմտյան և հարավային այս տարածաշրջանում՝ «բելառուսական պատշգամբում», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները մշակել են զինված ուժերի համատեղ զորավարժությունների գաղափարը։ Զորավարժությունները կսկսվեն փետրվարին։

Ինչպես հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը, բոլոր հարցերը քննարկվել են ռուսական կողմի հետ, հստակ ժամկետը դեռ ճշտվում է։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса