Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

«Նորմանդական քառյակը» քաղխորհրդականների հանդիպում է պատրաստում հունվարի վերջին-փետրվարի սկզբին

0

«Նորմանդական քառյակի» քաղխորհրդականները կարող են կրկին հանդիպում ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղեկացված աղբյուրը:

«Բոլոր կողմերն անցկացնում են ներկայացուցիչների («Նորմանդական քառյակh» քաղխորհրդականների) նոր հանդիպման նախապատրաստում: Խոսքը հունվարի վերջի-փետրվարի սկզբի մասին է»,-ասել է զրուցակիցը: Հանդիպման անցկացման վայրը դեռ չի հաստատվել:

«Օրակարգում հակամարտության կարգավորման գոյություն ունեցող քաղաքական մեխանիզմների իմպլիմենտացիայի պայմանների քննարկումն է: Նոր կամ այլընտրանքային մեխանիզմներն այլևս չեն քննարկվում»,-ասել է աղբյուրը:

Անցած շաբաթ հանդիպման նախապատրաստման մասին հաղորդել էին մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:

«Նորմանդական քառյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման գծի և սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել է Մինսկի համաձայնագրերի ստորագրման:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса