Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

Չհամարձակվե՛ք սպառնալ մեզ, չհամարձակվե՛ք սպառնալ այն ընդդիմությանը, որը հարցադրումներ է հնչեցնում․ Ագնեսա Խամոյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

0

Պարո՛ն Ռուբինյան, չհամարձակվե՛ք սպառնալ մեզ, չհամարձակվե՛ք սպառնալ այն ընդդիմությանը, որը հարցադրումներ է հնչեցնում, այն էլ՝ շատ կիրթ, կառուցողական ու հստակ ձևակերպումներով։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։

Հիշեցնենք՝ Ռուբինյանն այսօր ավելի վաղ հարց էր հնչեցրել՝ դահլիճում կա՞ մեկը, որ կարող է իր դիմաց կանգնել ու ասել, թե ինքը Թուրքիայի ազդեցության գործակալ է։

«Ձեր քաղաքական ղեկավարն էր ասում՝ մեզ հիմա ամուր նյարդեր ենք պետք, առջևում բարդ բանակցություիններ են։ Սրա՞նք են Ձեր ամուր նյարդերը, այս նյարդերո՞վ եք գնում թուրք ներկայացուցչի հետ հանդիպումների»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին՝ Խամոյանն ասաց․ «Պարո՛ն Ալեքսանյան, ես հասկանում եմ, որ Դուք բոնուսներ եք ստանում Քոչարյանի անունն այստեղ հիշատակելիս։ Ուսապարկի մասին Ձեր բանաձևումից հետո Նիկոլ Փաշինյանը Ձեզ դարձրեց պատգամավոր, բայց առաջարկում եմ իրականությանը մոտ որևէ տրամաբանություն մտցնել»,-ասաց նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса