Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

«Եթե Պուտինի նպատակն էր նվազեցնել ՆԱՏՕ-ի ներկայությունն իր սահմաններին, ապա նա հասավ ճիշտ հակառակ արդյունքին». Ստոլտենբերգ

0

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զարգացրել է այնպիսի ակտիվություն, որը գերազանցում է «սառը պատերազմի» ավարտին իր ունեցած հնարավորությունների մակարդակը։ Այս մասին նա խոսել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

«Եթե նրա (Վլադիմիր Պուտինի - խմբ.) նպատակն էր նվազեցնել ՆԱՏՕ-ի ներկայությունն իր սահմաններին, ապա նա հասավ ճիշտ հակառակ արդյունքին»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուժերի ռեկորդային ընդլայնումը սկսվել է հենց 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի «բռնակցմամբ», և այժմ Եվրոպայում ավելի շատ ամերիկացի զինվորներ կան, քան յոթ տարի առաջ։

«Իրականում, մենք միասին հիմա ավելին ենք անում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, քան շատ տասնամյակների ընթացքում», - ասել է դաշինքի ղեկավարը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса