Добавить новость
ru24.net
World News
Январь
2022

ԱՄՆ-ն հայտարարել է, որ 18 տարբեր սցենար է մշակել Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում գործողությունների համար. Լավրովը հումորով արձագանքել է

0

ԱՄՆ գերատեսչությունները, ամենայն հավանականությամբ, մրցույթ են կկազմակերպում Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում սցենարներ մշակելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն 18 տարբեր սցենար է մշակել Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում գործողությունների համար։

«Կարող եմ միայն ենթադրել... Որքան գիտեմ՝ Միացյալ Նահանգները, ինչպես հաղորդվում է, 17 հատուկ և հետախուզական ծառայություններ ունի: Միգուցե 17 է` գումարած Պետդեպարտամենտը` 18 սցենար: Նրանք, գուցե, իրենց մոտ մրցույթ են հայտարարում»,- մեկնաբանել է Լավրովը Նուլանդի հայտարարությունը։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса