Добавить новость
ru24.net
World News
Март
2022

«Շերեմետևո» օդանավակայանի ծառայողների մոտ 40 տոկոսը պարապուրդի է մատնվել

0
Ռուսաստանի ամենախոշոր օդանավակայանը՝ Մոսկվայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Շերեմետևոն», գրեթե չի գործում:


Օդանավակայանի աշխատակիցների 40 տոկոսը մարտի 16-ից պարապուրդի է մատնվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների,  կարգադրությունը ստորագրել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:  


Հրամանագրում նշվում է, որ պարապուրդի պատճառն «ուղևորափոխադրումների ծավալի կրիտիկական նվազումն է»:


Օդանավակայանի վարչակազմը պնդում է, որ աշխատակիցների միայն 20 տոկոսն է տուն ուղարկվել:


Այդ աշխատակիցները դեռևս կպահպանեն աշխատատեղերը և կստանան աշխատավարձի 70 տոկոսը: Պարապուրդի հնարավոր տևողությունը հայտնի չէ:


Ի պատասխան Ուկրաինայի վրա ռազմական հարձակման, արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:


Սանկցիաների ցանկում է նաև ավիացիան: Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Կանադան Ռուսաստանի համար փակել են օդային տարածքը:


«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորափոխադրումների ծավալը 7 անգամ նվազել է, հիմա «Շերեմետևոն» օրական սպասարկում է առավելագույնը 15 չվերթ:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса