Добавить новость
ru24.net
World News
Апрель
2022

Սանկտ Պետերբուրգում չեղարկել են հայ երիտասարդների կազմակերպած «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը

0
Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկել են Հայկական տարածաշրջանային երիտասարդական միության (ՀՏԵՄ) կազմակերպած «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը:


Այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության օրվան: Այդ մասին ՀՏԵՄ-ը հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:


Ցուցահանդեսը կազմակերպելու աշխատանքը սկսվել է այս տարվա հունվարին:  Կազմակերպիչները նախապատրաստել էին մուլտիմեդիայի եղանակով ցուցադրանք: Բացմանը պետք է մասնակցեին բազմաթիվ պատվավոր հյուրեր, ԶԼՄ-ների աշխատակիցներ:


Ապրիլի 22-ից մայիսի 8-ը նախատեսված ցուցահանդեսի օրերին պետք է ցուցադրվեին կինոֆիլմեր: Ցուցահանդեսը պետք է տեղի ունենար «Ռուսաստան՝ իմ պատմությունը» թանգարանային կենտրոնում:


«Ամբողջությամբ համաձայնեցված ցուցահանդեսը չեղարկվել է վերջին պահին՝ մեզնից անկախ պատճառներով: Մենք ամեն ինչ արել էինք, որ միջոցառումը կայանար: Վերջին օրերին անդադար աշխատել ենք հարցը կարգավորելու համար, բայց լուծում չգտնվեց»,- ասվում է ՀՏԵՄ-ի հաղորդագրությունում:


Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական միութունը հրաժարվել է հայտնել ցուցահանդեսը չեղարկած անձի կամ կառույցի անունը:


«Դժբախտաբատ, մենք չենք կարող մեր կազմակերպության անունից մեկնաբանություն անել»,- ասել է ՀՏԵՄ-ի ներկայացուցիչը:


Նա նշել է, որ միությունը կփորձի ցուցահանդեսը կազմակերպելու այլընտրանքային տարբերակներ գտնել:


 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса