Այսօր Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ «Գյումրի․ վարպետաց քաղաք» փառատոնը, որը մեծ թվով ժողովրդական վարպետների էր հյուրընկալել Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև ԱՊՀ երկրներից՝ վառ գույներ ու աննկարագրելի բարձր տրամադրություն հաղորդելով քաղաքին։ 60 տաղավարներ էին տեղադրված, որտեղ ցուցադրվում էին ազգային արհեստների, արվեստների տարբեր գործեր՝ արծաթագործների,կավագործների, տիկնիկագործների, ասեղնագործների, գորգագործների, փայտագործների, խեցեգործների աշխատանքների յուրօրինակ նմուշներ, ինչպես …