Добавить новость
ru24.net
World News
Июль
2022

Կորոնավիրուսի աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ, մեր առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման. Անահիտ Ավանեսյան

0

Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Նախարարը նկատեց, որ դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ:

«Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ բարձրանում է, և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացմանը զուգահեռ վարակի որոշակի ներթափանցում կարող է լինել մեր երկիր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և մեր առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,-ասաց նախարարը:

Առաջին երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝այս վարակի ալիքը տարածվելու միտում ունի, թե կգնա դեպի կայունացում: Նախարարը չբացառեց, որ  համաճարակային իրավիճակի սրացմանը զուգահեռ սահմանափակումների կարիք լինի:

«Մեր խորհուրդն է՝ բժշկական կենտրոններ այցելելիս կրել դիմակ: Այն անձանց, ովքեր ստացել են երկու դեղաչափ պատվաստանյութ, խորհուրդ ենք տալիս մինչև սեպտեմբեր ստանան խթանիչ դեղաչափը, որպեսզի օրգանիզմն աշնան ալիքներին պատրաստ լինի: Շոգ եղանակը հակացուցում չէ պատվաստման համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса