Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը, հայտարարել է երկրի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները հետաքննություն կսկսեն և «կբացահայտեն պատասխանատու անձանց», եթե ապացուցվի հակառակը։
Ո՛չ բեռնատարը, ո՛չ տրոտիլով կամ այլ պայթուցիկով բեռնված որևէ այլ վագոն չի հատել Վրաստանի մաքսային սահմանը, ասել է Կակաուրիձեն, գրում է news.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի երեք քաղաքացու և ՀՀ մեկ քաղաքացու:
«Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է կասկածյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը։
Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանս Ալյանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա): Դրանից հետո Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը հատել է ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով և հոկտեմբերի 6-ին առաքվել Կրասնոդարի Արմավիր քաղաքի մեծածախ պահեստ։ Պայթուցիկները հայտնվել են հոկտեմբերի 7-ին Սիմֆերոպոլ մեկնած ՌԴ քաղաքացի, 1971 թվականին ծնված Մախիր Յուսուբովի մեքենայում, իսկ հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:03-ին, պայթյուն է որոտացել փողադրամիջոցը Ղրիմի կամրջով վարելիս։
Интервью AppTime с компанией Innova: релиз Gran Saga в России, внутриигровая оплата и «Масленица» в корейской MMO
Двадцать пять человек за одним столом под звуки караоке – это было шедеврально!
Yesterday I ignored 10 tornado warnings to finish a Destiny 2 raid, didn't get the exotic drop, and disappointed my fiancée. Is there some sort of lesson here?
CD Projekt's Pawel Sasko tells the inspiring tale of how an Estonian beet farmer in Australia became a senior quest designer on The Witcher 4