Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2022

Վերջին 15 րոպեներին ուժ չէր մնացել, բայց պետք է չմտածենք հաջորդ հանդիպման համար էներգիա պահելու մասին. Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր»-ի հաղթանակի մասին

0

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Ֆիորենտինայի» նկատմամբ 4:3 հաշվով հաղթանակը։ Թիմը հաղթել էր ավելացված վերջին րոպեին Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ։

«Ամենագլխավորը հաղթանակն է, կարևոր չէ, թե ով է խփել գոլը։ Գլխավորն այն է, որ վաստակեցինք կարևոր 3 միավոր։ Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի։ Մենք հզոր սկսեցինք խաղը, ընթացքում հոգնեցինք, բայց վերջում դրսևորեցինք բնավորություն և հաղթեցինք։

Գիտեինք՝ այստեղ հեշտ չի լինելու, քանի որ «Ֆիորենտինա»-ն ունի շատ որակներ, գրոհող թիմ է, նրանց դեմ միշտ բարդ է խաղալ։

Մենք պայքարեցինք մինչև վերջ և արժանի էինք այս հաղթանակին։

Վերջին 15 րոպեներին ուժ չէր մնացել, բայց ես ցանկանում էի շարունակել, պայքարել մինչև վերջ։ Մենք պետք է խաղանք առավել ուժող և չմտածենք հաջորդ հանդիպման համար էներգիա պահելու մասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է Sky Sport Italia-ն։

Նշենք, որ սա Մխիթարյանի առաջին գոլն էր «Ինտեր»-ում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса