Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2022

Ռուսաստանը հեռահար ճշգրիտ զենքերով հարվածել է ուկրաինական ռազմական հրամանատարության, կառավարման օբյեկտների, էներգահամակարգերի ուղղությամբ

0

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել է հեռահար ճշգրիտ զենքերով օդային հարվածներ հասցնել ուկրաինական ռազմական հրամանատարության, կառավարման օբյեկտների և էներգահամակարգերի ուղղությամբ, հայտնում է rg.ru-ն:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Բոլոր որոշված թիրախները խոցվել են»,- ընդգծել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Զապորոժիեի շրջանի Նովոտավրիչեսկի բնակավայրի մոտ խոցվել է Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարական կետը, մի քանի բնակավայրերում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի հինգ պահեստներ և դիզելային վառելիքով նավթի պահեստ։  Դնեպրոպետրովսկի մարզի Ալեքսեևկա բնակավայրի տարածքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի զինտեխնիկայի վառելիքը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса