Հաստատվել է հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը.համայնքապետարան
0
Ցավով տեղեկացանք, որ քիչ առաջ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը: Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։
«Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:
Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:
Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
The post Հաստատվել է հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը.համայնքապետարան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
