Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը․ Shamshyan.com
Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:
Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերում են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:
