Добавить новость
ru24.net
World News
Май
2023

Ողբերգական վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 2 զոհ

0

Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Լ․ Ջ․, ծնված 1980 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը․ ավտոմեքենայի վարորդ Ս. Ղ․-ն և ուղևոր Ա․ Պ․-ն (ծնված 1994 թ․) տեղում մահացել են:

Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, դիերը պատգարակով դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

The post Ողբերգական վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 2 զոհ appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса