Добавить новость
ru24.net
World News
Май
2023

«Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը

0

Միլանի «Ինտերն» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Եզրափակիչում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Ֆիորենտինայի» հետ և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Ֆիորենտինայի» կազմում հաշիվը բացեց արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը, «Ինտերից» դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

«Ինտերի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից:

«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը: Ընդհանուր առմամբ՝ «Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը:

«Ինտերն» այս մրցաշրջանում նվաճեց երկրորդ տիտղոսը, ամիսներ առաջ միլանյան գրանդը նվաճել էր նաև Իտալիայի Սուպերգավաթը: «Ինտերը» հունիսի 10-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Ֆիորենտինա» — «Ինտեր»՝ 1-2 (տեսանյութ)

Նիկոլաս Գոնսալես, 3 — Լաուտարո Մարտինես, 29, 37

The post «Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса