Добавить новость
ru24.net
World News
Июнь
2023

Սաակաշվիլիին ոչ ոք չի թունավորել, ոչինչ չի եղել, այդ ամենը թատրոն էր. Վրաստանի վարչապետ

0

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝ վրացական քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է, որ Սաակաշվիլին երբեք չի լքել քաղաքականությունը:

Ղարիբաշվիլին նշել է՝ բոլորն էլ տեսան, որ այդ մարդուն (նկատի ունի Սաակաշվիլիին-խմբ.) ոչ ոք չի թունավորել, նա չի մահացել, ոչինչ չի եղել․ «այդ ամենը մասկարադ էր, թատրոն»։

Ղարիբաշվիլիի կարծիքով, Սաակաշվիլիի մասին այլևս թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, հարցեր չկան: Ըստ վարչապետի՝ երրորդ նախագահը, նրա ընտանիքը և լոբբիստները պետք է ներողություն խնդրեն երկրի իմիջին իրենց հասցրած վնասի համար։

Ղարիբաշվիլին եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներից ևս առանձին պահանջում է ներողություն խնդրել, ովքեր հանդես են եկել Սաակաշվիլիին սատարող հայտարարություններով։

«Նրա «ելույթը» պաշտպանողները պետք է ներողություն խնդրեն մեր պետությունից և հասարակությունից՝ ամբողջ աշխարհում երկրի իմիջին հասցրած վնասի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

aliq.ge

The post Սաակաշվիլիին ոչ ոք չի թունավորել, ոչինչ չի եղել, այդ ամենը թատրոն էր. Վրաստանի վարչապետ appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса