Добавить новость
ru24.net
World News
Июнь
2023

Դավիթ Տոնոյանի առաջարկն ինչո՞ւ չընդունեցինք, որովհետև առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ․ Քոչարյանը նաև խոսեց քննիչ հանձնաժողովի նիստում Փաշինյանի ելույթի ձևաչափի մասին

0

Դավիթ Տոնոյանի առաջարկն ինչո՞ւ չընդունեցինք, ոորվհետև առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ․ քննիչ հանձնաժողովն օգտագործել Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու համար։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի ձևաչափի մասին։

«Քննիչ հանձնաժողովը բանավիճելու միջավայր չէ։ Քննիչ հանձնաժողովը նաև լուրջ սահմանադրական իրավասությամբ օժտված հարթակ է»,- նշեց Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը հանձնաժողովում, որի նիստերը մշտապես փակ են եղել, իր այցելության ժամանակ բաց է եղել։ 

Պատգամավորն ասաց, որ վարչապետ Փաշինյանի համար ձևաչափ չեն փոխել։ «Պարզապես վարչապետի հետ քննարկման արդյունքում մենք գտել ենք, որ այս գործիքակազմը նույնպես պետք է օգտագործել»,- հավելեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է մյուսների ելույթների բաց լինելու հնարավորությանը, ապա Քոչարյանն ասաց․ «Մենք որոշում ենք գաղտնիության ինչ ծավալ կա ներկայացված նյութի մեջ»։

«Պարոն Փաշինյանի երեկվա ներկայացվածի մեջ․․․ ինքն է որոշել՝ գաղտնիության որևէ տիրույթ գոյություն ունի, թե չէ»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса