Добавить новость
ru24.net
World News
Июнь
2023

Բայրամովը Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ներկա վիճակը

0

2023 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ հարաբերությունների, ԵԱՀԿ օրակարգի հարցեր, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ներկա վիճակը։

Հանդիպմանը «երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար երկուստեք կարևորվել է փոխայցելությունները և տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումները»։

Հանդիպման ընթացքում տեղեկատվություն է տրվել «նաև անցյալ հակամարտության հետևանքների հաղթահարմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի, հետհակամարտային վերականգնման, վերակառուցման ու վերաինտեգրման առաջնահերթությունների մասին» (չակերտները Tert.am-ի)։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса