Добавить новость
ru24.net
World News
Июль
2023

Ադրբեջանում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդի երկրաշարժ, տուժածների մասին տեղեկություն հուլիսի 3-ին չի ստացվել

0
Ադրբեջանում հուլիսի 3-ին տեղական ժամանակով երեկոյան 11-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որի հզորությունը կազմել է 5 և կես ուժաստիճան:


Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Դաղստանում։ Այն, մասնավորապես զգացվել է Մախաչկալայում, Կասպիյսկում և մի շարք այլ շրջաններում:


Ըստ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության,Դաղստանում երկրաշարժի հզորությունը հասել է 5.9 մագնիտուդի:


ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում խուճապ է սկսվել, և բնակիչներից շատերը լքել են տները:


Ադրբեջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ հուլիսի 3-ի ուշ երեկոյան դրությամբ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:


Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Խաչմազ քաղաքից 46 կիլոմետր հյուսիսարևելք: Դրա էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ չկա:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса